ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Գևորգ Գևորգյան. Փաստացի՝ քայլածների շահից չի բխում թուրքիային պատասխան տալը

Գևորգ Գևորգյան. Փաստացի՝ քայլածների շահից չի բխում թուրքիային պատասխան տալը
17.06.2020 | 21:02

Իշխանության ադրբեջանա-թուրքական խաղաղասիրությունը հասցրեց մեզ չափազանց վտանգավոր եզրագծի։ Այսօր արդեն թուրքիան ամենաուղիղ և սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ՝ հայոց ցեղասպանությունը որակելով աղավաղված պատմական իրադարձություններ, հիմնված քաղաքական հաշվարկների, ստի ու զրպարտությունների վրա։ էրդողանը ոռնում է. «1915 քվականին ընդամենը տեղի են ունեցել մահեր, որի պատճառը այն էր, որ հայերը միացել են ռուսների ներխուժմանը և ապստամբել են օսմանյան ուժերի դեմ»։


Նիկո´լ, չե՞ս լսում էրդողանի ոռնոցը, թե քո ականջին ուրիշ բանա հասնում։ Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն, պատասխա´ն տվեք։
Փաստացի՝ քայլածների շահից չի բխում թուրքիային պատասխան տալը, փոխարենը հետևողականորեն վատթարացնում են պետական մակարդակի հարաբերությունները ինչպես աշխարհում տնտեսական խոշորագույն դերակատար Չինաստանի, բարեկամ-հարևան Իրանի, սահմանակից Վրաստանի, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակից-գործընկեր Ռուսաստանի հետ։
Արտաքին քաղաքականության ճգնաժամը խաթարում է առաջին հերթին անվտանգությունը։ Սա մարտահրավեր է մեր անվտանգությանը։
Նիկո´լ, ո՞նց եղավ, որ մենակ թուքիայի ու ադրբեջանի հետ մնացիր լավ։
ՀԵՌԱՑԻ´Ր։

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ